Տարօրինակ գողություն Երևանում. թալանչիները հագուստի խանութից տարել են միայն կանացի ներքնազգեստներ


Տարօրինակ գողություն Երևանում. թալանչիները հագուստի խանութից տարել են միայն կանացի ներքնազգեստներ
Հոկտեմբեր 5 11:26 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում տարօրինակ գողություն է տեղի ունեցել Երևանում:

Անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 շենքի 1-ին հարկում գտնվող հագուստի խանութից գողացել են մոտ կես միլիոն դրամ արժողության կանացի ներքնազգեստներ: Գողը կամ գողերը նշված խանութ են մտել պատուհանից և անգամ գողացել են մանեկենների վրա հագցրած կանացի ներքնազգեստները:

Խանութում ավելի շատ թանկարժեք հագուստներ ու իրեր են եղել, սակայն տաօրինակ գողերին «գերել են» ներքնազգեստները: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: