Կարապետյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին


Կարապետյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Հոկտեմբեր 5 15:28 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը:

«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ», - իր խոսքում ասաց Կարեն Կարապետյանը

Ըստ նրա 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: «Գնահատվելու են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի դեմ շրջանակներում կատարված աշխատանքները», - նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ամփոփել ու իրեն ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:

Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց արդարադատության նախարարի կոմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ: