Ողբերգական ավտովթար. 24-ամյա վարորդը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. նրա դին մեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ուղևորուհին ավտոմեքենայից դուրս է շպրտվել


Ողբերգական ավտովթար. 24-ամյա վարորդը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. նրա դին մեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ուղևորուհին ավտոմեքենայից դուրս է շպրտվել
Հոկտեմբեր 5 10:59 2017

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MZ 810 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր միքանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Անի Գաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի բալոնի արտահոսքը և ՃՈ աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս բերել երթևեկելի գոտի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում