Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերյան այցն Երեւան բավականին ինտրիգային է լինելու. «Հրապարակ»


Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերյան այցն Երեւան բավականին ինտրիգային է լինելու. 
«Հրապարակ»
Հոկտեմբեր 5 04:23 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայոց իսթեբլիշմենթը շունչը պահած սպասում է Երեւանում Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերյան այցին, մեր տեղեկություններով` բավականին հետաքրքիր մտքեր են հնչել Մոսկվայում ԵՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Անատոլեւիչի շուրթերից` ԵՏՄ-Իրան հարաբերությունների մասով. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»:

Հիշեցնենք, որ Իրանը ցանկություն էր հայտնել մաս կազմել ԵՏՄ տնտեսական գոտուն` Հայաստանի միջոցով, ստեղծելով կամուրջ` տրանզիտ ուղի դեպի ԵՏՄ երկրներ: Փորձագետների մեծ մասի կարծիքով` խնդիրը պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, որոնց ԵՏՄ-ացմամբ Ռուսաստանն առավել շահագրգիռ է։

Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանին ասել է` որ պահին Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, մենք կմտնենք ԵՏՄ: Ի դեպ, շատերի կարծիքով, Դմիտրի Անատոլեւիչն իրեն նեղություն է տալիս Հայաստան գալ ոչ թե Թուրքիային ցուցանելու, թե որքան «ռազմավարական» է իր գործընկերությունը Հայաստանի հետ, այլ փորձելու է հասկանալ, թե հնարավո՞ր է այս անգամ եւս կանխել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում