Սերժ Սարգսյանը տնտեսում է. Կրճատվել է 54 հաստիք. «Ժողովուրդ»


Սերժ Սարգսյանը տնտեսում է. Կրճատվել է 54 հաստիք. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 5 08:14 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվել, սակայն հայտնի դարձավ, որ այդ գործընթացի արդյունքում 29 մլն դրամ է տնտեսվել: Ու հիմա տնտեսված 29 մլն դրամն ուղղվելու է կառավարության պահուստային ֆոնդ: Կառավարության առաջիկա նիստում ներառված է այդ մասին համապատասխան որոշման նախագիծ: Հիշեցնենք, որ եւս 159 հաստիք էլ նախագահականում նախատեսված է կրճատել հաջորդ տարի, քանի որ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կրճատվելու են նախագահի, նաեւ նրա աշխատակազմի լիազորությունները»:

Առավել մանրամասն՝ թերթ այսօրվա համարում