Ալին բռնկվող բնավորություն ունի, սակայն նման բան այլևս տեղի չի ունենա


Ալին բռնկվող բնավորություն ունի, սակայն նման բան այլևս տեղի չի ունենա
Հոկտեմբեր 4 22:28 2017

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Կեյնն աջակցել է իր թիմակից Դելե Ալիին, ով որակազրկվել էր Սլովակիայի հետ խաղում միջնամատ ցույց տալու համար:

«Կարծում եմ, որ Ալին կաշխատի իր կարգապահության ուղղությամբ: Նա կմեծանա և ավելի խելացի կդառնա, և այդպիսի հիմարություն այլևս տեղի չի ունենա:

Դելեն բռնկվող բնավորություն ունի: Ալին ցանկանում է հաղթել դաշտում և դրանից դուրս, սակայն նա դեռ 21 տարեկան է: Վստահ եմ, որ ամեն ինչ կարգին կլինի»,- Կեյնի խոսքը մեջբերում է «BBC»-ն: