Պեկին. Հալեպը շանս չի տվել Շարապովային


Պեկին. Հալեպը շանս չի տվել Շարապովային
Հոկտեմբեր 4 21:03 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան դուրս է մնացել թենիսի Պեկինի մրցաշարից:

Երրորդ շրջանում ռուս թենիսիստուհին պարվել է ռումինուհի Սիմոնա Հալեպին՝ 2:6, 2:6 հաշվով: Այսպիսով, Հալեպը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնն է լեհ Ագնեշկա Ռադվանսկան: