Նեյմարը Պաուլինյոյի հետ բախումից հետո վաղաժամ ավարտել է մարզումը


Նեյմարը Պաուլինյոյի հետ բախումից հետո վաղաժամ ավարտել է մարզումը
Հոկտեմբեր 4 19:00 2017

Հարձակվող Նեյմարը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումները Բրազիլիայի հավաքականում:

25-ամյա ֆուտբոլիստը հարվածներ է ստացել Պաուլինյոյի և Դիեգո Տարդելիի հետ բախման ժամանակ: Բախումն այնքան էլ լուրջ չէր: Սակայն ստացած հարվածների հետ կապված Նեյմարը որոշել է ժամանակից շուտ ավարտել մարզումը:

Հիշեցնենք, որ Պաուլինյոն ամռանը տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնա», իսկ Նեյմարը համալրել էր ֆրանսիական ՊՍԺ-ն: