Դավիթ Տոնոյանը կասկածներ ունի


Դավիթ Տոնոյանը կասկածներ  ունի
Հոկտեմբեր 4 17:23 2017

Խոսրովի Անտառի հրդեհները ամենայն հավանականությամբ ոչ միտումնավոր մարդկային գործոնի արդյունք են: ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Դիտարկմանը, թե շատ շրջանառվեց այն տեսակետը, որ հրդեհները նման մասշտաբների հասան, քանի որ ԱԻՆ-ը չուներ համապատասխան տեխնիկա, նախարարն ասաց.

«Ունենալու ենք հզոր տեխնիկա, ժամանակ է պետք»։ Խոսելով Բյուրականում եղած հրդեհների մասին, որի պատճառն, ըստ մամուլում շրջանառվող նորությունների, անտառում ապօրինի ծառահատումների կոծկումն է եղել՝ նախարարը նշեց.

«Դրանք ենթադրություններ են։ Նախաքննություն է իրականացվում», - նշեց նա։