Ամենաշատն «Ինգո Արմենիան» չէ. Ալթունյանը հերքում է


Ամենաշատն «Ինգո Արմենիան» չէ. Ալթունյանը հերքում է
Հոկտեմբեր 4 16:58 2017

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսօր ԱԺ-ում հերքեց տեղեկություններն այն մասին, որ  սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ:  «Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատն «Ինգո Արմենիան» չի այդ հարցում»,- ասաց Լ.Ալթունյանը:

Նա նաեւ նշեց, որ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսն է միայն իրեն պատկանում, որն էլ հանձնել է հավատարմային կառավարման:  Հարցին, թե ում ե՞ք հանձնել նախարարն ասաց, թե Արեւշատ Մելիքսեթյանին: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր: Ըստ շրջանառվող լուրերի` ամենաշատ պայմանագրերը բաժին են ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին: