Ամիրյանը՝ Բաղրամյան 26-ում իրենից դժգոհելու եւ հետագա պաշտոնավարման մասին


Ամիրյանը՝ Բաղրամյան 26-ում իրենից դժգոհելու եւ հետագա պաշտոնավարման մասին
Հոկտեմբեր 4 16:46 2017

«Ես բամբասանքներին եւ բանսարկություններին չեմ պատասխանում»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով  հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ Բաղրամյան 26-ում դժգոհ են Ձեր աշխատանքից եւ նոր նախարարի փնտրտուք է սկսվել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գո՞հ են Ձեր աշխատանքից, Ամիրյանն ասաց, թե հարցրեք նրանց ում գոհունակությունն ուզում եք լսել: Հարցին, թե հնարավոր է դժգոհությունները կապված ե ցուցահանդեսի փակման, համերգի չկայացման հետ, Ամիրյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ցուցահանդեսի եւ համերգի չեղարկումը մեր կառույցի հետ կապ չունի: Այդ բարձրացումը էժանագին PR է»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ե՞ք, Ամիրյանն ասաց, թե շատերի հետ է հանդիպումներ ունենում եւ չի պատրաստվում բարձրաձայնել իր հանդիպումների մասին: «Այն հանդիպումները, որոնք լուսաբանվում են, լուսաբանվում են», - ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կա ցանկություն 2018 թվականից հետո էլ շարունակել պաշտոնավարել, Արմեն Ամիրյանը նշեց, թե կգա ժամանակը կիմանաք: Նա նշեց, թե ցանկությունը հասարակությունից է կախված:



loading...