Չեխիան զենք չի վաճառել Ադրբեջանին. սենսացիոն հայտարարություն ԱԺ-ում


Չեխիան զենք չի վաճառել Ադրբեջանին. սենսացիոն հայտարարություն ԱԺ-ում
Հոկտեմբեր 4 14:05 2017

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխն այսօր Հայաստանի խորհրդարանում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել:

«Ես շատ նուրբ հարցի շուրջ եմ ուզում խոսել: Վստահ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ են այդ մասին գրել, որ ինչ-որ չեխական զենքեր են հայտնվել Ադրբեջանում: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,- նշեց  Միլան Շտեխը:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի լուծմանը՝ նա ասաց, որ կողմնակից է միայն մեկ տարբերակի՝ դա Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման լուծումն է: «Այնպիսի գերտերությունները, ինչպիսին ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան են, պետք է կարողանան ապահովել խնդրի խաղաղ ու արդար լուծումը»,- ասաց նա: 



loading...