Հայ գյուղացիներին ծեծել են հայ ոստիկանները. վրացական կայքի լրագրող


Հայ գյուղացիներին ծեծել են հայ ոստիկանները. վրացական կայքի լրագրող
Հոկտեմբեր 4 13:30 2017

Այսօր «Մեդիա կենտրոնը» մամուլի ասուլիս էր հրավիրել «ԲԱԽՈՒՄՆԵՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ. ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ» թեմայով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքում Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել էին 10-րդ դարի վիճահարույց եկեղեցու ( Հայ Առաքելական եկեղեցին համարում է հայկական, իսկ Վրաց ուղղափառ ուղղափառ եկեղեցին՝ վրաց քաղկեդոնական) բակում խաչքար տեղադրել: Սակայն ոստիկանները չեն թույլատրել՝ տեղեկացնելով, թե ունեն համապտասխան հրաման: Արդյունքում տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ բնակիչների միջեւ, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաեւ հատուկ նշանակության զորքերը:

Քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Jnews.ge կայքի թղթակից Աղունիկ Այվազյանը հերքեց այդ տեղեկությունները, ասելով նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ լրագրողի՝ իրականում միայն մեկ միջադեպ է եղել, որի ժամանակ, քանի որ առաջին գծում կանգնած են եղել հայ ոստիկանները, բախման ժամանակ ծեծկռտուք է սկսվել գյուղացիների եւ նրանց միջեւ։ «Ճիշտ չէ միջադեպը որակել որպես վրացի ոստիկանների եւ հայերի միջեւ բախումներ»,– ասաց Աղունիկ Այվազյանը։

Նա նաեւ նշեց, որ եկեղեցին ցանկապատված է եւ իշխանությունները այն համարում են վրացական եկեղեցի, եւ եթե թույլ տան տեղադրել խաչքարը, ապա դա կդիտվի բարի կամքի դրսեւորում։