Վանաձորւմ 51-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է Opel-ին և կողաշրջվել, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Renault Logan-ին


Վանաձորւմ 51-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է Opel-ին և կողաշրջվել, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Renault Logan-ին
Հոկտեմբեր 4 12:43 2017

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի բնակիչ՝ 51-ամյա Տարոն Հովհաննիսյանը Վանաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի 43 հասցեի դիմաց իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 AG 780 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Բուտովին պատանող, կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի 34 CN 985 համարանիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi Pajero-ն կողաշրջվել է, իսկ Opel-ն էլ բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ավագ Բեկչյանին պատկանող Renault Logan մակնիշի 557 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում