Ավտովթար Ավան-Առինջ թաղամասում


Ավտովթար Ավան-Առինջ թաղամասում
Հոկտեմբեր 4 12:21 2017

Հոկտեմբերի 3-ին, ժամը 23:56-ին փրկարարները վերադարձի ճանապարհին Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1 շենքի մոտակայքում նկատել են ՃՏՊ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 35 OV 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) բախվել է կայանած «Opel» մակնիշի 35 LA 976 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mercedes» մակնիշի 35 CD 004 (վարորդ՝ Ս. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաներին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան: