Ավտոմեքենան արգելափակվել է մերկասառույցի պատճառով


Ավտոմեքենան արգելափակվել է մերկասառույցի պատճառով
Հոկտեմբեր 4 11:27 2017

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Toyota Nadia» մակնիշի 34 FN 550 պետհամարանիշով ավտոմեքենան և 4 ուղևորի տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի: