Դատախազությունը դատախազի գլխավորությամբ աչքերն էլ ա փակում, ականջներն էլ


Դատախազությունը դատախազի գլխավորությամբ աչքերն էլ ա փակում, ականջներն էլ
Հոկտեմբեր 4 11:06 2017

Հանրոթյան մոտ կարծիք է ձևավորված, որ դատախազությունը ոչ թե հանցագործության բացահայտմանը նպաստող մարմին է, այլ հանցագործության կոծկմանը նպաստող: ԱԺ-ում «Դատախազության մասին օրենքի» նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կատարել այս օրենքում, որ դատախազությունն ի վերջո ՀՀ-ում դադարի հանցագործություններ կոծկել», - ասաց Փաշինյանը։

Որպես օրինակ պատգամավորը հիշատակեց «Զիբիլիքսի» գործը, որը, նրա խոսքով, փաստեր էր պարունակում առ այն, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքի համակարգված մեխանիզմներ է գործարկել։ Փաշինյանը նշեց, որ թե դատախազությունը, թե ՀՔԾ-ն հրաժարվել են փաստերը պատշաճ համադրելուց՝ պնդելով, որ նախաքննության արդյունքում պարզվել է՝ դա հավաք միջոցառման ցուցակ է եղել։ «Պետք է պարզվեր, սա հավաք ա, զորահավաք ա, դրամահավաքա, թե ընտրակաշառքի հավաք ա։ Օրը կա, ժամը կա, հեռախոսի համարը կա, Արաբկիրի ոստիկանությունից դուրս ա եկել ֆաքս ու ոստիկանությունը չի ուզում պարզի, թե էս ցուցակը էդ ֆաքսից որ ֆաքսա գնացել։ Մենք ասում ենք, որ սա ՀՀ նախընտրական շտաբ է գնացել, ու սա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատողների անհատական տվյալներով ՍԱՍ սուպերմարկետի ախռանայի պետին ֆաքսա անում, իսկ դատախազությունը դատախազի գլխավորությամբ աչքերն էլ ա փակում, ականջներն էլ», - ասաց նա։

Հարցով հարակից զեկուցող Գևորգ Կոստանյանն արձագանքեց, թե Փաշինյանի ներկայացրած մտահոգություններից ոչ մեկը կապ չունի դատախազության օրենքի հետ։ «Էս օրենքը ընդունենք չընդունենք, փոխենք չփոխենք, սա կապ չունի։ Եթե դատախազության մասին օրենք չլինի էլ, ձեր ասած բոլոր մտահոգությունները դրանով չեն փարատվում։ Դրանք բացառապես քրեադատավարական օրենքի կարգավորման առարկա են», - նշեց նա։

Armday.am



loading...