Երեկ Նորագավիթում հրազենային վնասվածքներ ստացած «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ


Երեկ Նորագավիթում հրազենային վնասվածքներ ստացած «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ
Հոկտեմբեր 4 11:05 2017

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Ավագյանը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները մի քանի ժամ կենաց-մահու պայքար էին տվել, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն հրազենային վնասվածքները անհամատեղելի էին կյանքի համար։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել էր մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել: Քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում կյանքի համար բժիշկները պայքարում էին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում