Խայտառակ քվեարկություն ԱԺ-ում


Խայտառակ քվեարկություն ԱԺ-ում
Հոկտեմբեր 4 10:15 2017

ՀՀ Ազգային Ժողովն այսօր ձայների 10 կողմ, 79 դեմ հարաբերակցությամբ մերժեց «Ելք» խմբակցության ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԵԼՔ-ի նախագիծը բուռն քննարկումների տեղիք տվեց: «Ելք» խմբակցության պատգամավորները իրենց ելույթներում ներկայացրեցին այն հիմնավորումները, թե ինչու Հայաստանը չպետք է մնա ԵԱՏՄ կազմում:

Նշենք, որ խորհրդարանական երեք խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկեցին: «Ելք»  խմբակցության պատգամավորները խորհրդարանում ինն է: Կողմ էր նաեւ ՀՀԿ-ից մեկ պատգամավոր: