«Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հոկտեմբերի 3


«Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հոկտեմբերի 3
Հոկտեմբեր 3 23:41 2017

Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Ընդդմադիր խմբակցության պատգամավորներն արձանագրել են Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին որեւէ առաջընթաց չի ապահովել , փոխարենը հետընթաց է գրանցվել: Ժամանակն է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու եւ խնդիրները քննարկելու համար, հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն էլ նշել է Հայաստանը չի կարող լինել անկախ պետություն, ունենալով կախյալ իշխանություն: Հանրապետականներն էլ արձագանքել են ակնարկներով, եթե Հայաստանը՝ ԵԱՏՄ-ին չանդամակցեր, հնարավոր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ անգամ յոթ տոկոսի շեմը չհաղթահարեր:


Շուրջ երկու ժամ հայաստանի ԱԺ-ում քննարկվեց ԵԼՔ-ի նախագիծը: Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Ծառուկյան դաշինը դեմ են ԵԼՔ-ի նախագծին: Նրանք Հայաստանը տեսնում են ԵԱՏՄ կազմում: Նշենք, որ նախագծի շուրջ քննարկումները ընթացան միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, փոխադարձ կսմիթներով: Նախագիծը քվեարկության կդրվի վաղը: Արդյունքը դժվար չէ կանխատեսել:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին կլինեն Բաքվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, համանախագահները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը: Նշենք, որ Սարգսյան- Ալիեւ հանդիպման ժամանակը դեռ հայտնի չէ:

 

 

Անցած հանգստյան օրերին սահմանապահ ջոկատի Արմավիրի տեղամասում սահմանապահները ձերբակալել են սահմանապահ ռեժիմը խախտողների:
Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 2 անհայտ անձ, որոնք ազգդանշանային համալիրի տակ անցք բացելով՝ հաղթահարել են ինժեներատեխնիկական կառույցները եւ ուղղվել դեպի Արաքս գետ՝ ձկնորսություն անելու:
Խուզարկության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մոտ ռետինե մակույկ է հայտնաբերվել եւ ձկնորսական տարբեր պարագաներ: Նրանք սահմանապահ գոտում գտնվելու թույլտվություն չեն ունեցել:

Սպառողներն արձանագրել են վերջին օրերին զգալի թանկացել է միսն ու կարագը: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը` 800 դրամով:
Նշենք, որ վերջին ամիսներին, բացի նշված մթերքներից, թանկացել են նաև այլ ապրանքներ` պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկների որոշ տեսակներ և այլն: Առևտրականները կանխատեսումներով` գնաճը դեռ կշարունակվի, հատկապես Նոր տարվա նախաշեմին, նույնիսկ մեկ ամիս առաջ, ինչպես նշված, այնպես էլ մյուս ապրանքները կթանկանան: 4 տոկոսի գնաճ կանխատեսել է նաև կառավարությունը: Ի դեպ այս ամենը տեղ է ունենում կառավարությունը պայքարում է գնաճի դեմ համատեքստում:


Իրատես թերթը գրում է. «Հայաստանի մշակութային քաղաքականությունում այս մեկ տարվա ընթացքում էական բեկում չեղավ: Ավելին, վերջին շրջանում նախարարությունը պարբերաբար հայտնվեց անհեթեթ իրավիճակներում. մեկ ցուցահանդես է փակվում, մեկ՝ համերգ արգելվում:
Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է եւ ոլորտի ներկայացուցիչների, եւ իշխանության հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից:
Թերթի տեղեկություններով, իշխանության վերին օղակներում որոշել են, որ 2018-ին Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին, նոր նախարարի փնտրտուք է սկսվել»: