Բեյլը մեկ ամսով շարքից դուրս է մնացել ձկնամկանի վնասվածքի պատճառով


Բեյլը մեկ ամսով շարքից դուրս է մնացել ձկնամկանի վնասվածքի պատճառով
Հոկտեմբեր 3 22:50 2017

«Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մեկ ամսով դուրս է մնացել շարքից, հայտնում է «Marca»-ն:

Ուելսի ֆուտբոլիստը սրունքի ձկնամկանի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ անցած շաբաթ կայացած արտագնա խաղում (3:1):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը չի կարողանա օգնել Ուելսի հավաքականին ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Վրաստանի և Իռլանդիայի հետ կայանալիք խաղերում:

Այս կերպ, Բեյլը բաց կթողնի նաև ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ հոկտեմբերի 17-ին կայանալիք տնային և նոյեմբերի 1-ին կայանալիք արտագնա խաղերը:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն իսպանական Պրիմերայի 5 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ:



loading...