Բենֆիկան ՄՅՈւ-ի ամենաուժեղ մրցակիցն է


 Բենֆիկան ՄՅՈւ-ի ամենաուժեղ մրցակիցն է
Հոկտեմբեր 3 22:10 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել այն մասին, որ «Բենֆիկան» անգլիական թիմի ամենաբարդ մրցակիցն է Չեմպիոնների լիգայում:

Մրցաշարի առաջին երկու տուրերում պորտուգալացիները պարտվել են ԲԿՄԱ-ին (1:2) և «Բազելին» (0:5).

«Բազելից» կրած 0:5 հաշվով պարտությունը չի փոխում իմ կարծիքն այն մասին, որ «Բենֆիկան» մեր ամենաուժեղ մրցակիցն է խմբում:

«Բենֆիկան» երկու բարդ հանդիպումներ է անցկացրել, բայց այն, միևնույն է, ավելի ուժեղ է ԲԿՄԱ-ից և «Բազելից»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «SAPO Desporto»-ն:

Մրցաշարային աղյուսակն A խմբում երկու տուրերից հետո. 1. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6 միավոր, 2. «Բազել»՝ 3, 3. ԲԿՄԱ՝ 3, 4. «Բենֆիկա»՝ 0: