Ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց


Ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց
Հոկտեմբեր 3 17:09 2017

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Երևանի տոնավաճառներից մեկի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին և 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Ասատուր Հ.-ն խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 18.40-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1960 թ. ծնված Գայանե Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է քննություն: