Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը (տեսանյութ)


Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը (տեսանյութ)
Հոկտեմբեր 3 17:00 2017

ՀՀ ԱԱԾ վարչական շենքում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտի արարողությունը, գրում է Henaran.am-ը։

ԱԱԾ նախկին տնօրենի վերջին հրաժեշտին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է սեպտեմբերի 30-ին 71 տարեկանում ծանր հիվանդության հետեւանքով:

Հակոբյանը 2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: 2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:

Տեսանյութը՝ Henaran.am-ի