Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են ГАЗ 31-ն ու Нива-ն, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են ГАЗ 31-ն ու Нива-ն, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Հոկտեմբեր 3 16:14 2017

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 02 ԼՕ 796 համարանիշի և ГАЗ 31 մակնիշի 34 DO 015 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում