Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները Դիլիջանի 5-րդ ոլորանից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել այնտեղ հայտնված Opel-ը


Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները Դիլիջանի 5-րդ ոլորանից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել այնտեղ հայտնված Opel-ը
Հոկտեմբեր 3 11:41 2017

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում 34-ամյա Արամ Սարգսյանը իր վարած Opel Astra G մակնիշի 34 AN 194 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 5-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել ձորակում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում