Վարդան Ղուկասյանը զարմանում և ամոթ է զգում


Վարդան Ղուկասյանը զարմանում և ամոթ է զգում
Հոկտեմբեր 3 14:04 2017

ԱԺ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի համար տարօրինակ է, որ Երևանում վարձով բնակարանների համար 100 հազար դրամ ԱԺ-ից փոխհատուցում ստանալու համար իր ներկայացրած դիմումը քննարկումների տեղիք է տվել։

«Ինչքան ես շատ գումար ունենամ, էնքան ժողովուրդն ավելի շատ կօգտվի, դուք էդքան մի խառնվեք»: ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց Վարդան Ղուկասյանը։

Վերջինս խոսքով՝ դիմումը հետ է վերցրել դեռ սեպտեմբերի 25-ին և այն ներկայացնելու մեջ ոչ մի արտառոց բան չկար, քանի որ դա օրենքով ամրագրված իրավասություն է։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ որոշեց հետ վերցնել դիմումը, պատգամավորն ասաց. «Որ ձեզ տամ, որ այդ գումարը վերցնենք, հարստանաք, ճոխանաք»։

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Գագիկ Ծառուկյան է նկատողություն արել իր խմբակցության պատգամավորներին 100 հազար փոխհատուցում ստանալու դիմումի համար, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Նմանատիպ հարցերն այնքան ցածր են, որ այդ հարցերը չի քննարկվում «Ծառուկյան» խմբակցության մեջ: Ես զարմանում եմ, թե դուք ինչ եք խառնվել: Ես ամոթ էլ եմ զգում սրա մասին մեկնաբանություն տալ»: