Պատգամավորների գիտելիքները ստուգող զավեշտալի հարցերը (լուսանկարներ)


Պատգամավորների գիտելիքները ստուգող զավեշտալի հարցերը (լուսանկարներ)
Փետրվար 1 12:43 2017

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը օրերս հրապարակեց պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը: Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները: Առաջադրանքները կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջներին համապատասխան:
Պատգամավորներին տրվող հարցերն այնքան պրիմիտիվ են որ առաջացնում են ծիծաղ: Մասնավորապես հարցնում են, թե ասենք վարդը դ-ով, թե՞, թ-ով է գրվում: Կրթության եւ գիտության նախարարությունում մտածել են, որ եթե ինչ-որ մեկը պատգամավոր է ցանկանում դառնալ, ապա առնվազն պետք է տարրական բառերի իմացությանը տիրապետի: 
Ի դեպ նախարարությունից հայտնում են, որ այն պատգամավորները, ովքեր քննություն կհանձնեն եւ արդյունքներից դժգոհ կլինեն կարող են դիմել դատարան:

Ներկայացնում ենք հարցաշարից հատվածներ:

Հ. Գ. Միեւնույն ժամանակ հասկանալի է ԿԳ-ի նման  բովանդակությամբ հարցաշար կազմելու միտումը: ԱԺ պատգամավորների զգալի մասը մեղմ ասած գրագիտությամբ չի փայլում: 

 

 



loading...