Հայ-թուքական սահմանին սահմանախախտներ են ձերբակալվել


Հայ-թուքական սահմանին սահմանախախտներ են ձերբակալվել
Հոկտեմբեր 3 12:10 2017

Անցած հանգստյան օրերին սահմանապահ ջոկատի Արմավիրի տեղամասում սահմանապահները ձերբակալել են սահմանապահ ռեժիմը խախտողների:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանապահ ուղեկալներից մեկից ահազանգ է ստացվել պետական սահմանի պահպանության ազդանշանային համալիրից:

Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 2 անհայտ անձ, որոնք ազգդանշանային համալիրի տակ անցք բացելով՝ հաղթահարել են ինժեներատեխնիկական կառույցները եւ ուղղվել դեպի Արաքս գետ՝ ձկնորսություն անելու:

Խուզարկության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մոտ ռետինե մակույկ է հայտնաբերվել եւ ձկնորսական տարբեր պարագաներ: Նրանք սահմանապահ գոտում գտնվելու թույլտվություն չեն ունեցել: Իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար իրավախախտներ հանձնվել են ՀՀ ոստիկանությանը::