Ես չեմ խառնվում Արտաշատի ընտրություններին. Ավշարի Արայիկ


Ես  չեմ խառնվում Արտաշատի ընտրություններին. Ավշարի Արայիկ
Հոկտեմբեր 3 11:02 2017

«Ես չգիտեմ, ես ընդհանրապես չեմ խառնվում Արտաշատի ընտրություններին»: Այսօր ԱԺ-ում  լրագրողներին ասաց Արարատի մարզից պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ)՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում չունի իր թեկնածուն: Արայիկ Գրիգորյանն ասաց, որ ինքը Արարատի քաղաքապետի ընտրություններով է այս փուլում զբաղված:
«Արարատում էլ ունենք քաղաքապետի ընտրություն, ես Արարատով եմ զբաղված»,- ասաց նա:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Արայիկ Գրիգորյանը լքեց Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գործող Եվրաինտերգրման հանձնաժողովը:
«Ես չեմ լքել»,- պատասխանեց նա:
Հարցին, թե իրեն նկատողություն են արել, դրա համա՞ր է հեռացել հանձնաժողովից, Արայիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ ոչ մեկ չի կարող նկատողություն անել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդհանրապե՞ս ոչ ոք: «Այո»,- պատասխանեց նա:
Հարցին, թե արտոնյալ կարգավիճա՞կ ունի, նա պատասխանեց. «Վերջ տվեք, ամոթ ա»:

Armday.am