Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա տղան ընկերուհու տանից վերադառնալով` փորձել է ինքնասպան լինել


Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա տղան ընկերուհու տանից վերադառնալով` փորձել է ինքնասպան լինել
Հոկտեմբեր 3 10:25 2017

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30- սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը ինքնասպանություն գործելու եղանակով կտրել է ձեռքերի երակները, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները կարողացել են նշված տան բնակիչ, 34-ամյա Կարեն Ս.-ին, ով վնասել է ձախ ձեռքի երակները, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Մինչ այդ, սակայն, տեղում համապատասխան բուժօգնություն է ստացել ժամանած շտապօգնության բրիգադի կողմից: «Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կարեն Ս.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Արդեն տեղում նրա մորը՝ Հռիփսիմե Մ-ին, հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ ՓԾ ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Ս.-ն ինքնասպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ ընկերուհու տանից վերադարձել է տուն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում