1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հոկտեմբերի 2

Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություննները կշարունակվեն: Այս մասին հայտարարել է ՊՆ Վիգեն Սարգսյանը: Վերջինս այսօր ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին: 
Այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով, որոնցից կարեւորագույնը «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր: Ասուլիսին հայտարարել է Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարը բնական աշխատանքային գործընթաց է որակում նախարարությունում վերջին կադրային փոփոխությունները: Նա նաև հայտնել է, որ գնալու են քայլի, որով կրճատվելու է բարձրաստիճան պաշտոնյաների թիվը, այսինքն՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, ձգտում են, որ բաժինները դառնան ավելի օպտիմալ:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա պետական բյուջեում Պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերին, որոնք 27 միլիարդ դրամով ավելացվում են, ապա նախարարը նշել է, որ դրանք ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը:

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթուղթը շինծու է եւ օրենքից դուրս: Հայտարարություն՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից: 
«Անցած ամիսներին բուռն քննարկվող «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին ասել է Անահիտ Բախշյանը: <Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ եւ որ վարչապետն է տվել, որովհետեւ կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի նախարար այդ մասին կա՛մ գլխի չի ընկել կա՛մ իմացել ու չի բարձրաձայնել: Էդպես ո՞նց կլինի, վարչապետ է, մտքով մի բան է անցնում ու անմիջապես ուզում է հանձնարարական տա, բա չստուգե՞ն, թե այդ հանձնարարականը որքանով է օրենքից բխում:Թե՞ կապ չունի՝ վարչապետի մտքով անցավ, ուրեմն հանձնարարականը գնա՜ց>,- ասել է Բախշյանը: 

Ոչ ես, ոչ վարչապետը. Նախարար Վահան Մարտիրոսյանը հերքում է տրանսպորտի նախարարության շենքը գնելու լուրերը:  «Մենք մի քանի անգամ մամուլի խոսնակների միջոցով անդրադարձել ենք այդ հարցին, որ դա չի համապատասխանում իրականությանը, չկա այդպիսի բան»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ինքը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ միասին պատրաստվում է գնել աճուրդի հանված Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը: Վահան Մարտիրոսյանը նշել է, թե տեղյակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս նման մտադրություն չունի:

Աշխարհի ամենահզոր,խելացի դրամապանակը՝ «Volterman»–ը նախընտրում են նշանվածները, գնում նաև՝ ադրբեջանցիները: 

Armday.am-ի՝ «Made in Armenia» նախագծի հյուրն է «Volterman» աշխարհի ամենահզոր խելացի դրամապանակի հեղինակ Ազատ Թովմասյանը: Նախագծի հեղինակների հետ Ազատ Թովմասյանը խոսել է դրամապանակը ստեղծելու գաղափարի, նրա գնորդների եւ Հայաստանում գործունեություն ծավալելու մասին: 

Հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանն է ամուսնացել: Հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է եղել:
Համացանցում երկու օր է ակտիվորեն քննարկվում է հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանի ամուսնությունը: Իշխանական էլիտայի ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա են գտնվել հարսանեական արարողությանը: Այն հայկական ավանդույթների համաձայն է եղել: Քավորն ու քավոր կինը շախմատ են խաղացել հարսի եւ փեսայի հետ: Իսկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգել է Լեւոն Արոնյանի հետ:

loading...
Լրահոս
Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին: Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղի» դափնեկիր