Իսպանացի երկրպագուները Պիկեին կոչ են արել հեռանալ


Իսպանացի երկրպագուները  Պիկեին կոչ են արել հեռանալ
Հոկտեմբեր 2 23:40 2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին սուլել են Մադրիդում կայացած Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ:

Երկրպագուները կոչ են արել ֆուտբոլիստին հեռանալ, քանի որ նա փչացնում է թիմի մթնոլորտը:

Ավելի վաղ Պիկեն հայտնել էր, որ պատրաստ է հեռանալ հավաքականից:

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացվել է անկախության հանրաքվե: Այն անօրինական է համարվել Իսպանիայի իշխանությունների կողմից, ինչի պատճառով բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև:

Պիկեն կողմ է Իսպանիայից Կատալոնիայի բաժանմանը: