Լեգիայի երկրպագուները խոշոր հաշվով պարտությունից հետո ծեծել են ֆուտբոլիստներին


Լեգիայի երկրպագուները խոշոր հաշվով պարտությունից հետո ծեծել են ֆուտբոլիստներին
Հոկտեմբեր 2 21:40 2017

Լեհաստանի առաջնության 11-րդ տուրում «Լեխին» պարտվելուց հետո «Լեգիայի» ֆուտբոլիստներին ծեծել են երկրպագուները,- հաղորդում է «Przegląd Sportowy»-ը:

Երբ խաղից հետո ֆուտբոլիստները դուրս են եկել ստադիոնից, նրանց վրա են հարձակվել 50 երկրպագուներ:

Նրանք հեռանալուց ասել են. «Եթե շարունակեք այսպես խաղալ, կվերադառնանք»:

«Լեգիան» ներքին հետաքննություն է սկսել: