Վրաստանում դարպասապահը մահացել է նախավարժանքի ժամանակ


Վրաստանում դարպասապահը մահացել է նախավարժանքի ժամանակ
Հոկտեմբեր 2 19:30 2017

«Զուգդիդի» ակումբի դարպասապահ Շոտա Մամինաշվիլին կորցրել է գիտակցությունը Վրաստանի երկրորդ դիվիզիոնի հանդիպումից առաջ:

Նա անմիջապես հոսպիտալացվել է, սակայն մահացել է հիվանդանոցում: Դարպասապահը 31 տարեկան էր:

«Զուգդիդիի» և «Վիտ Ջորջիայի» միջև հանդիպումը հետաձգվել է:

Շոտա Մամինաշվիլին կարիերայի մեծ մասն անցկացրել է Բաթումիի «Դինամոյի» կազմում: