Կծելով ինձ՝ Թայսոնը ցուցադրեց իր վախը.Հոլիֆիլդ


Կծելով ինձ՝ Թայսոնը ցուցադրեց իր վախը.Հոլիֆիլդ
Հոկտեմբեր 2 19:01 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հիշել է Մայք Թայսոնի հետ մենամարտը, որում վերջինս կծել է նրա ականջը:

«Մարդիկ ասում էին, որ այնքան էլ լավը չեմ, քանի որ չհաղթեցի Թայսոնին: Սակայն ոչ ոքից չէի վախենում: Մենամարտեցինք, և ես կանգնեցրեցի նրան, իսկ հետո կրկին հանդիպեցինք, և նա երկու անգամ կծեց ինձ: Գիտեի, որ կարող եմ հաղթել նրան:

Դրանից հետո հասկացա, որ Մայքը վախենում էր, քանի որ, երբ նման բան եք անում, դա խոսում է փախչելու ցանկության մասին: Երբ կռվում էի եղբայրներիս հետ, կծում էի նրանց և փախչում: Նման իրավիճակ էր:

Ինձ կծելը մենամարտից հեռանալու ամենահեշտ տարբերակն էր»,- Հոլիֆիլդի խոսքը մեջբերում է «BoxingScene»-ը: