Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, իսկ եվրոն էժանացել է մոտ 4 դրամով


Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, իսկ եվրոն էժանացել է մոտ 4 դրամով
Հոկտեմբեր 2 18:46 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 478.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 636.08 դրամ (նվազել է 3.70 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 560.74 դրամ (նվազել է 3.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 259.13 դրամ, ոսկի՝ 19,720.4 դրամ, պլատին՝ 14,139.79 դրամ։

Հոկտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:



loading...