Լաս Վեգասում հրաձգության հետևանքով հայեր են տուժել


Լաս Վեգասում հրաձգության հետևանքով հայեր են տուժել
Հոկտեմբեր 2 16:16 2017

Արդեն տեղեկացրել ենք, որ Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, 200-ը վիրավոր է: Հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա:

Armenia.im-ի թղթակիցը հայտնում է, որ տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից:

ԱԳՆ-ից Yerkir.am-ին հայտնել են, որ ճշտում են` Լաս Վեգասում համերգի ժամանակ արձակված կրակահերթի հետևանքով զոհվածների և վիրավորների թվում ազգությամբ հայեր կան, թե՞ ոչ: