Արտակարգ դեպք Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում. ավազահանքը փլվել է քաղաքացու վրա


Արտակարգ դեպք Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում. ավազահանքը փլվել է քաղաքացու վրա
Հոկտեմբեր 2 15:56 2017

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքից միջին տարիքի տղամարդը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հիվանդանոց են տեղափոխել Ուրցաձոր գյուղում գտնվող ավազահանքի մոտից, որտեղից գյուղացիները ավազ են դուրս բերում և այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տուժածը, ով, ըստ տեղեկությունների, նույն գյուղի բնակիչ՝ միջին տարիքի Արթուր Խաչատրյանն է, փորձել է ավազ դուրս բերի, և ավազաշերտը լցվել է նրա վրա։

Գյուղացիները նրան մեծ դժվարությամբ դուրս են բերել ավազի տակից։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արարատի մարզային վարչության, Ոստիկանության Արարատի բաժնի և նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում