Խոշոր ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. Nissan-ը բախվել պահակետին ինչից առաջացել է խոշոր հրդեհ. Կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. Nissan-ը բախվել պահակետին ինչից առաջացել է խոշոր հրդեհ. Կան վիրավորներ
Հոկտեմբեր 2 11:38 2017

Հոկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ Nissan մակնիշի 01 CL 707 համարանիշի ավտոմեքենան բախվել է պահակետի բետոնե հիմքին և խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանը՝ ով այդ պահին անցնելիս է եղել և նկատելով տեղի ունեցած վթարը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և օգնության ձեռք մեկնել վիրավորներին: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում