Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բախվել են ЛАДА-ն ու մարդատար Газель-ը, ЛАДА-ն գլխիվայր շրջվել է, Газель-ը կողաշրջվել է


Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բախվել են ЛАДА-ն ու մարդատար Газель-ը, ЛАДА-ն գլխիվայր շրջվել է, Газель-ը կողաշրջվել է
Հոկտեմբեր 2 11:16 2017

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 36 71 Լ համարանիշի Газель-ն ու 25-ամյա Նարեկ Ղուկասյանի վարած ВАЗ 2112 00 մակնիշի 35 DV 248 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Բախման հետևանքով Газель-ը կողարջվել է, իսկ ВАЗ 2112-ը գլխիվայր շրջվել է։

Դեպքի վայրում Газель-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, իսկ Газель-ը սպասարկում է Երևան-Արմավիր երթուղին և հաշվառված է «Գալակտիլիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...