Lexus-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. ավտոոմեքենան հայտնաբերվել է


Lexus-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. ավտոոմեքենան հայտնաբերվել է
Հոկտեմբեր 2 10:45 2017

Երեկ՝ հոկտեմեբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով Կոտայքի բաժնի ոստիկանները, քննիչները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են թե ինչ մակնիշի և համարանաիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել ու օպերատիվ քննչական խմբերը մեկնել են կասկածյալի բնակության հասցե և 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ 59-ամյա Ռուբեն Հակոբյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահապանվող հատուկ տարածք, իսկ կասկածյալ վարորդ Ռ. Հակոբյանը տեղափոխվեց բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, որտեղ պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններվ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է վարորդը Ռ. Հակոբյանը չի եղել, ինչի համար էլ քննիչի կողմից կատարվելու են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո պարզ կլինի վարորդը Ռ. Հոկբյանն է եղել, թե ոչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում