Բժշկական համլասարանի հնդիկ ուսանողները Nissan-ով մոտ 100 մետր գլորվելով հայտնվել են ձորում.4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են


Բժշկական համլասարանի հնդիկ ուսանողները Nissan-ով մոտ 100 մետր գլորվելով հայտնվել են ձորում.4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են
Հոկտեմբեր 2 10:00 2017

Հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերտաիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց, որից հետո տեղափոխել է Արարատի բժշկական կենտորն: Վիրավորները՝ 2 տղա են 2 աղջիկ ովքեր 18-20 տարեկան են և երկուսը գտնվաում են ծայրահեղ ծանր վիճակում ու տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորները ազգությամբ հնդիկ են , սովորում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և նրանց հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը: Նրանք վարձույթով վերցրել են Nissan-ը մեկ այլ ավտոմեքենա էլ վերցրել են իրենց մյուս ընկերները և ուղևորվելիս են եղել դեպի Ջերմուկ ու դեռևս անհայտ պայամաններում Nissan- ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում