Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է 1 տարով


Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է 1 տարով
Սեպտեմբեր 30 21:34 2017

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել որակազրկել մի շարք երկրների հավաքականների:

Հայաստանը նույնպես որակազրկվել է 1 տարով,-:

Ավելի վաղ հայ մարզիկներ Տիգրան Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի (երկու անգամ) և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերը դրական արդյունք էին տվել:

Հայաստանից բացի որակազրկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները:

Այսպիսով, Հայաստանը չի մասնակցի աշխարհի առաջիկա առաջնությանը: