ՄՅՈւ-ն հաղթեց 4:0 հաշվով


ՄՅՈւ-ն հաղթեց 4:0 հաշվով
Սեպտեմբեր 30 20:01 2017

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի 4:0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»:

Մանչեսթերյան թիմի կազմում դուբլ է փևակերպել Մարուան Ֆելաինին, մեկական անգամ աչքի են ընկել Խուան Մատան և Ռոմելու Լուկակուն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ խաղ պակաս անցկացրած «Սիթիից» առաջ լինելով 3 միավոր: