Կեյնի դուբլն օգնել է Տոտենհեմին խոշոր հաշվով հաղթել


Կեյնի դուբլն օգնել է Տոտենհեմին խոշոր հաշվով հաղթել
Սեպտեմբեր 30 19:04 2017

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Տոտենհեմը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել հյուրընկալող «Հադերսֆիլդի» դարպասը:

Դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Հարի Կեյնը, մեկական գնդակ խփել են Բեն Դևիսը և Մուսա Սիսոկոն:

Այս հաղթանակի շնորհիվ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակել է 14 միավոր և բարձրացել երրորդ տեղ: