Վանաձորում թալանել են կլինիկայի տնօրենի տունը, վնասը կազմում է 2 մլն 800 հազար դրամ


Վանաձորում թալանել են կլինիկայի տնօրենի տունը, վնասը կազմում է 2 մլն 800 հազար դրամ
Սեպտեմբեր 30 16:47 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Ուռուսյանը և հայտնել, որ սեպտեմբերի 28-ի ժամը 16։00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան 1-ին հարկի ննջասենյակի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողություն կատարել։ 

Պարզվել է, որ բնակարանից գողացել են «Սամսունգ գալաքսի» ֆիրմայի պլանշետ, «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույց, «Ֆիջուս» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, արծվի տեսքով կերամիկայից պատրաստված արձան, ոսկեգույն մետաղական մոմակալ, փղի տեսքով կերամիկայից պատրաստված 2 հատ արձան, հնաոճ հեռախոս (անտիկվար), «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույց, ինչպես նաև կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 1 մլն 900 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ՝ Հ. Ուռուսյանին պատճառել են 2 մլն 800 հազար դրամի վնաս։

Գ. Շամշյանի տեղկություններով՝ Հ. Ուռուսյանն աշխատում է «Սանուս Դենտ» կլինիկայի տնօրեն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում