Տարօրինակ գողություն Երևանում. հափշտակել են Հասմիկ Կարապետյանի BMW X6-ի «գոլդ» համարանիշները


Տարօրինակ գողություն Երևանում. հափշտակել են Հասմիկ Կարապետյանի BMW X6-ի «գոլդ» համարանիշները
Սեպտեմբեր 30 15:07 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրը, 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտից հափշտակել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հասմիկ Կարապետյանին պատկանող BMW X6 մակնիշի 99 ՕF 999 համարանիշները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան Հ. Կարապետյանը կայանած էր թողել նշված հատվածում և երեկոյան հայտնաբերել է, որ X6-ի վրայից բացակայում են համարանիշները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում