Արտակարգ դեպք Երևանում. կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը


Արտակարգ դեպք Երևանում. կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Սեպտեմբեր 30 13:45 2017

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 11 շենքի մոտ՝ «ՎիվաՍել» ընկերության մասնաճյուղի հարևանությամբ, մի տղամարդ դանակը դրել է իր պարանոցին և սպառնում է ինքնասպան լինել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օոստիկանները, փրկարարներն ու բժիշկները քաղաքացիների օգնությամբ կարողացել են կանխել տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարանոցի հատվածում կան վնասվածքի հետքեր, իսկ տղամարդը 53-ամյա Ռուբեն Պորտոյանն է, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում