Մոնտելա. Անչելոտին կարող է վերադառնալ Միլան և դառնալ օգնականս


Մոնտելա. Անչելոտին կարող է վերադառնալ Միլան և դառնալ օգնականս
Սեպտեմբեր 29 22:21 2017

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Մյունխենի «Բավարիայից» հեռացած Կարլո Անչելոտին կարող է գլխավորել «ռոսոներիներին»:

«Շատ եմ հարգում Կարլոյին: Երբ հյուր էի «Չելսիում», նա ինձ խոսում էր հարազատ եղբոր նման և խնդրում, որպեսզի դառնամ նրա օգնականը:

Այդ պատճառով, եթե նա ցանկանում է վերադառնալ «Միլան» և դառնալ իմ օգնականը, դրանում խնդիր չեմ տեսնում: Նա իմ ընկերն է»,- Մոնտելայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ը:

Անչելոտին «Միլանում» է աշխատել 2001-ից 2009 թվականներին և երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: